«AMNESTY INTERNATIONAL»-Ը ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ28 մայիսի 2004 - 00:40 AMT PanARMENIAN.Net - Վերացնելով խաղաղ պայմաններում մահապատիժը` Հայաստանը կատարել է Եվրախորհրդի առջեւ ստանձնած իր պարտավորությունը: Այդուհանդերձ, թեեւ 2003 թվականի դեկտեմբերին, կատարելով մեկ այլ պարտավորություն, Հայաստանի խորհրդարանը ընդունել է օրենք այլընտրանքային ծառայության մասին, բանտում դեռեւս շարունակում են մնալ կրոնական պատճառներով ծառայությունից հրաժարված պատանիներ, ասվում է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2003թվականի զեկույցծում: «Բացի այդ, Հայաստանի իշխանությունները ձերբակալել են նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության խաղաղ երթերի ու բողոքի ցույցերի շուրջ հարյուր մասնակիցների»: Ամփոփելով միջազգային կառույցների եւ անկախ դիտորդների հաշվետվությունները, «Amnesty International»-ը նշում է, որ Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցյալ տարվա մարտին ընտրվել է «համատարած ընտրախախտումների արդյունքում»: Զեկույցում նշվում է, որ միջազգային քննադատության ճնշման ներքո Քոչարյանը ընդունել էր, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին եւ ստեղծել էր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր ընտրախախտումները: Այդուհանդերձ, մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են գրեթե նույն սցենարով, եւ նախագահին աջակցող կուսակցությունները խորհրդարանում ստացել են բացարձակ մեծամասնություն, նշում է «Amnesty International»-ը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |