ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԵՎ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ

PanARMENIAN.Net - Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր` ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին եւ ամերիկահայ բարեգործ Քըրք Քըրքորյանին «Հայաստանի ազգային հերոսի» կոչմանն արժանանացնելու եւ Հայրենիքի շքանշանով պարգեւատրելու մասին: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունում, Քըրքորյանն այդ կոչմանն է արժանացել «Հայաստանի բարեկարգմանն ու բարգավաճմանն ուղղված համազգային բացառիկ ծառայությունների եւ գործունեության համար», իսկ Ազնավուրը` «Հայաստանն աշխարհին ներկայացնելու գործում, երկրի առաջ բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաեւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ»: Նշենք, որ Առաջին հանրապետության օրը նշվում է ամբողջ աշխարհի հայերի կողմից մայիսի 28-ին` ի հիշատակ 1918 թվականին ստեղծված առաջին անկախ Հայաստանի Հանրապետության:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---