ԵԽԽՎ նախկին փոխնախագահը կարծում է, որ Հայաստանում ընտրական գործընթացը լավ է կազմակերպված![]() 6 մայիսի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության անդամ, Չեխիայից ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Աննա Չուրդովան կարծում է, որ Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների ընտրական գործընթացը լավ է կազմակերպված: «Մենք Երևանում և Աբովյանում արդեն այցելել ենք 8 ընտրատեղամասեր, որտեղ նկատվում է մեծ ակտիվություն Չեխիայում ընտրությունների համեմատ: Մենք նախատեսում ենք այցելել ևս 6 ընտրատեղամասեր»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է նա: Ինչպես նշել է Աննա Չուրդովան, սրանք Հայաստանում արդեն երրորդ ընտրություններն են, որտեղ նա հանդես է գալիս որպես դիտորդ: «Անցած խորհրդարանական ընտրությունների համեմատ կարող եմ ասել, որ առաջընթաց կա հենց գործընթացի կազմակերպման առումով»,- ասել է նա: Դրա հետ կապված դիտորդը հավելել է, որ իր կողմից ուսումնասիրված Հայաստանի Ընտրական օրենսգիրքը փոփոխություններ է կրել և հիմա համապատասխանում է ներկայացված չափանիշներին, ավելին, նրա որոշ դրույթներ նույնիսկ ավելի լավն են, քան Չեխիայի ԸՕ-ում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |