ԿԸՀ. Դատախազությունը ստացել է 84 հաղորդագրություն, որոնցից 3-ով հարուցվել է քրեական գործ![]() 7 մայիսի 2012 - 01:07 AMT PanARMENIAN.Net - ԿԸՀ-ում րոպեներ առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը ներկայացրեց դատախազություն և ԿԸՀ ստացած դիմումների և բողոքների թիվը: Համաձայն դրանց` դատախազությունը ստացել է 84 հաղորդագրություն, որոնցից 3-ով հարուցվել է քրեական գործ: Դրանցից երկուսը ԲՀԿ-ի դեմ են`ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով, մեկը` քաղաքացու կողմից անսթափ վիճակում ոստիկանի հանդեպ բռնություն կիրառելու վերաբերյալ: ԿԸՀ ստացված դիմումները 20-ն են: Դրանցից մեկը iditord կայքի հաքերային հարձակման առնչությամբ է: Դիմումների մեծ մասը կապված է դրոշմակնիքների թանաքի օքսիդացման հետ: Դիմում է ներկայացրել նաև ՀՀԿ փոխնախագահը: Այն կապված է Լևոն Զուրաբյանի` «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հակաքարոզչություն իրականացնելու հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |