Հանրապետության հրապարակի միջադեպից հետո 124 մարդ ստացել է անվճար հոգեբանական օժանդակություն

Հանրապետության հրապարակի միջադեպից հետո 124 մարդ ստացել է անվճար հոգեբանական օժանդակություն

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ աշխատանքի արդյունքում անհրաժեշտ հոգեբանական օժանդակություն է ցուցաբերվել Հանրապետության հրապարակում բոլոր կարիք ունեցողներին, որոնց թիվը մայիսի 7-ի դրությամբ կազմել է 124: Նախարարությունից հայտնում են, որ հոգեբանական օգնությունն ընդգրկված չէ պետական պատվերի շրջանակներում, սակայն տուժածներին այն ցուցաբերվում է անվճար: «Ինթրա» կենտրոնի կողմից պատրաստակամություն է հայտնվել ստացիոնարից դուրս գրվելուց հետո էլ մայիսի 4-ի միջադեպից տուժածներին անվճար հոգեբանական խորհրդատվություն ապահովելու հարցում:

Մայիսի 7-ի ժամը 15:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 75 քաղաքացի, որից 15-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Դուրսգրումները շարունակվում են:

Հանրապետության հրապարակում պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված համերգի ժամանակ: Ըստ նախնական տվյալների` պայթել են գազով փուչիկները: Միջադեպից հետո համերգն ընդհատվել է: ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակից անմիջապես մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---