Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Վստահ եմ, որ պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելը կապահովի քաղաքական ուղեգծի շարունակականությունը և ռուսաստանյան հասարակության կայուն զարգացումը»,-ասվում է հայ վարչապետի ուղերձում:

ՀՀ կառավարության մամլո ծառայությունը մեջբերում է Տիգրան Սարգսդյանի խոսքը. «Մաղթում եմ Ձեզ հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներում նորարարական գաղափարների իրագործում և նախանշած բոլոր նպատակների իրականացում»:

Միաժամանակ Հայաստանի վարչապետը ռուսների շնորհավորել է նաև մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա կապակցությամբ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---