Կառավարությունը ևս մեկ տարի կօգնի անապահով ընտանիքներին հոգալ գազի ծախսերը

Կառավարությունը ևս մեկ տարի կօգնի անապահով ընտանիքներին հոգալ գազի ծախսերը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 10-ի նիստում փոփոխություններ է կատարել ընդունված որոշման մեջ՝ երկարացնելով բնական գազի դիմաց վճարման արտոնյալ պայմանները անապահով ընտանիքների համար:

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախագահ Լևոն Շահվերդյանը նշեց, որ կառավարության որոշմամբ նախատեսվում է աջակցել սոցնպաստ ստացող ընտանիքներին երկարացնելով օգնությունը մեկ տարով՝ 2012թ. մինչ 2013թ. մարտ ամիսը:

Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այդ որոշումն ընդունվել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ՝ մեղմելու համար անապահով ընտանիքների սոցիալական ծանր վիճակը, որպեսզի նրանք «չզգան գազի գնի բարձրացման բեռը»:

Վարչապետը հավելել է, որ այդ ընտանիքների համար բնական գազի օգտագործումը մինչև 300խմ կարժենա 100 դրամ, այն դեպքում, երբ իրական գինը 130 դրամ է: «Երկարացնելով որոշումը մեկ տարով՝ մենք թեթևացնում ենք այն բեռը, որը կարող էին զգալ այդ ընտանիքները»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---