Հայաստանն ու Լիբանանը կշարունակեն խորացնել երկկողմ հարաբերությունները

Հայաստանն ու Լիբանանը կշարունակեն խորացնել երկկողմ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին և 10-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի և ԱԳ և էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրներ: Ընդգծվել է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականության պահպանման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար հանդիպումների կազմակերպման, միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության և փոխադարձ աջակցության անհրաժեշտությունը:

Աշոտ Քոչարյանը ներկայացրել է ապրիլին Հայաստանում տեղի ունեցած տոնակատարությունների մանրամասները, որոնք նվիրված էին հայ գրատպության 500-ամյակին և «Երևանը որպես համաշխարհային գրքի 2012թ. մայրաքաղաք» հռչակելուն:

Կարևորվել է Լիբանանի մշակույթի նախարարի և Բեյրութի քաղաքապետի ղեկավարած պատվիրակությունների մասնակցությունն անցկացված միջոցառումներին, ինչը, անկասկած, կնպաստի մշակութային հարաբերությունների խորացմանը և երկու քույր քաղաքներ` Երևանի և Բեյրութի արդյունավետ համագործակցությանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների: Այդ համատեքստում դեսպան Քոչարյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---