Արամ Սարգսյանը հրաժարվել է մանդատից և չի բացառել, որ իր կուսակցությունը կարող է դուրս գալ ՀԱԿ-ից

Արամ Սարգսյանը հրաժարվել է մանդատից և չի բացառել, որ իր կուսակցությունը կարող է դուրս գալ ՀԱԿ-ից

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից, ինչպես նաև չի բացառել, որ իր կուսակցությունը կարող է դուրս գալ ՀԱԿ-ից: «Ինչպես գիտեք, ես ասում էի, որ եթե ՀԱԿ-ն անցնի խորհրդարան, ես կհրաժարվեմ իմ մանդատից, և հիամ պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի իմ մանդատը և հաջողություն եմ մաղթում ՀԱԿ-ին-ին առաջիկա խորհրդարանական գործունեության մեջ»,-ասել է նա լրագրողներին:

«Հանրապետության» առաջնորդը հավելել է, որ Հայաստանի խորհրդարանն այլևս քաղաքական մարմին չէ, այլ հնազանդ կատարում է նախագահի հրահանգները և նա «չի ցանկանում իր ներկայությամբ, իր ռեալիստական ու պրագմատիկ մոտեցումներով կասկածի տակ դնել ՀԱԿ մյուս անդամների աշխատելու ցանկությունը»:

Սարգսյանն ասել է, որ առաջիկայում կուսակցության ակտիվի հետ կքննարկվի ՀԱԿ-ի հետ համագործակցության հետագա ձևաչափը, իսկ հաջորդ երկուշաբթի կամ երեքշաբթի կուսակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Նա չի բացառել, որ կուսակցությունը կարող է դուրս գալ ՀԱԿ կազմից:

Ըստ Սարգսյանի, նա տարաձայնություններ ունի ՀԱԿ գործունեության տարբեր ուղղությունների, ներքաղաքական գործընթացների ու արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ: Լրագրողներին ի պատասխան նա ճշտեց, որ այդ տարաձայնությունները սկիզբ առան 2011թ. գարնանը:

Սարգսյանն իր ելույթում նշեց, որ իշխանություններն այս ընտրություններում կարողացան ինչ-որ առումով օգտվել ժողովրդի մոտ փոփոխությունների ցանկությունից և նա ցանկանում է ներկայացնել նոր Հայաստանի իր տեսլականը կուսակցության համագումարում, որը հավանաբար տեղի կունենա սեպտեմբերին, որտեղ նա ծրագրային ելույթ կունենա:

Ըստ Սարգսյանի, Հայաստանի ընդդիմադիր կեցվածք ունեցող բնակչության 90 տոկոսից խորհրդարանում ներկայացված է 15-20 մարդ: «Ես ուզում եմ լինել այդ 90 տոկոսի հետ փողոցում և ամեն ինչ կանեմ դրա համար: Դուք դա կտեսնեք»,-ասել է նա:

Արամ Սարգսյանը երրորդ համարն էր ՀԱԿ համամասնական ցուցակում:

3  11.05.12 - "Հանրապետություն" կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---