Վիկտոր Դալլաքյանը չի ուզում հաշտվել պարտության հետ![]() 11 մայիսի 2012 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ԱԺ 2012 ընտրություններից առաջ ՀՀԿ անդամ դարձած և մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում առաջադրված Վիկտոր Դալլաքյանը դիմել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Նա պահանջում է անվավեր ճանաչել թիվ 30 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն, նա պարտվել է անկուսակցական Էդմոն Մարուքյանին: Ըստ նրա` իր հակառակորդ էդմոն Մարուքյանը վերջին 5 տարում անընդմեջ չի բնակվել ՀՀ-ում, ուստի պատգամավորության թեկնածուի հաղթանակը պետք է անվավեր ճանաչվի: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե ինչպես կմեկնաբանի իր քայլը, Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Ես քայլ եմ կատարել: Դուք արդեն Ձեր մեկնաբանությունները կտաք, լա՞վ»,- չպարզաբանելով՝ թե կոնկրետ ինչ մեկնաբանությունների մասին է խոսքը: Վիկտոր Դալլաքյանը 1995 թվականից մինչև այս տարվա ԱԺ ընտրությունները խորհրդարանում եղել է անկախ պատգամավոր: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |