Մեսրոպ Մովսիսյան. Ընտրությունների լուսաբանման 80% իմիտացիա էր

Մեսրոպ Մովսիսյան. Ընտրությունների լուսաբանման 80% իմիտացիա էր

PanARMENIAN.Net - 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման գործընթացում, ի տարբերություն նախորդի, մի քայլ առաջնընթաց գրանցվեց։ Լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի գնահատական տվեց «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը։ Նրա խոսքով, սակայն, առաջընթացն ուներ նաև իր հակառակ կողմը։

«Մի կետից ղեկավարվող լրատվամիջոցները բավականին լավ իմիտացիոն աշխատանք տարան, ինչը չհաջողվեց նրանց մոտ 2008 թվականին։ Հիմա ավելի համակարգված էր այդ ամենը։ Դրա հաստատումներից մեկն այն էր, որ բոլոր թեկնածուները խուսափեցին բանավեճերից, պատճառն այդ իմիտացիան բանավեճերով չփչացնելն էր»,–ասաց բանախոսը`հավելելով, որ իմիտացիան կազմել է լուսաբանման 80 տոկոսը։

Մովսիսյանի խոսքով՝ դա նաև դրական էր այն առումով, որ ստիպված բոլոր ուժերին հավասարաչափ թույլատրվեց մասնակցություն ունենալ եթերին։

 Ուշագրավ
---