ՏՏ ոլորտում նախագահի կրթական պարգևի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա հանդիպում-քննարկումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մրցանակաբաշխության անցկացման կանոնները, անցկացման ձևաչափն ու այն սկզբունքները, որոնցով ընտրվում են հաղթողները: Հանդիպմանը ներկա էին մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներ և մասնակցող ԲՈՒՀ-երի և վարժարանների ուսանողներ ու աշակերտներ: «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ մրցանակաբաշխության հաղթողներին ընտրելու համար հարցերը տրվում են 15-20 րոպեի ընթացքում. «Հարցերը շատ տարբեր են, հաճախ լինում է, որ նույնիսկ կապ չի լինում ՏՏ ոլորտի հետ, հարցնում ենք ուսանողների քաղաքացիական դիրքորոշման մասին և այլ հարցեր էլ ենք տալիս»,–ասաց նա։ Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար բոլոր մասնակից ԲՈՒՀ-երի և վարժարանների ուսանողներն ու աշակերտները պետք է դիմեն իրենց ուսումնական հաստատություններին մայիսի 23–ից հունիսի 8-ը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով, ամեն տարի լինում են 30-40 հաղթողներ, բացարձակ հավանության արժանացած ուսանողներին տրվում են նաև «գրան պրի»-ներ: Մրցանակաբաշխությունը կանցկացվի հունիսին, իսկ հաղթողները կպարգևատրվեն հոկտեմբերի 1-ին : Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ և դրամական պարգև: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |