Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Մոսկվայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին եւ ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի` մայիսի 15-ին կայանալիք հոբելյանական նստաշրջանին ներկայացվելիք հարցերը:

ՀԱՊԿ արտգործնախարարներն անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կազմակերպության մասնակից պետությունների դիրքորոշումների համադրմանն առնչվող հարցերի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---