Լևոն Զուրաբյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին է ներկայացրել ՀԱԿ արձանագրած ընտրախախտումները![]() 16 մայիսի 2012 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական Գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ: Ինչպես ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի նախապատրաստման հարցը: Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ընտրությունների ժամանակ Կոնգրեսի կողմից արձանգրված ընտրակեղծիքների պատկերը, ուռճացված ընտրացուցակների հարցը, ընտրություններին քաղաքացիների մասնակցության պաշտոնապես հրապարակված թվի անհամապատասխանությունը Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների հետ, քվեարկության օրը կատարված պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանումն ու ընտրողների համատարած ահաբեկումը, ինչպես նաեւ զանգվածային բազմակի քվեարկությունը, ինչի հետեւանքով ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ կեղծվել են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |