ԱՌԱՋԻԿԱ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՄՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ17 հունիսի 2004 - 19:02 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Ստամբուլում կայանալիք առաջիկա գագաթնաժողովում ԱՄՆ մտադիր է հատուկ ուշադրություն հատկացնել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների ամրապնդման հարցերին: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ռոբերտ Բրադտկեն` ելույթ ունենալով Ներկայացուցիչների Պալատի միջազգային գործերի կոմիտեում: «Առաջնային գծում գտնվող Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներն արժեքավոր ներդրում կատարեցին ահաբեկչության դեմ պայքարում: Մենք հույս ունենք, որ Ստամբուլում ՆԱՏՕ-ն որոշում կկայացնի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի միջոցով այդ երկրների ներգրավմանն ուղղված ջանքերն ինտենսիվացնելու մասին», - ասել է ամերիկացի դիվանագետը: Ռ.Բրադտկեն նշել է, որ ԱՄՆ հանդես է գալիս Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում ՆԱՏՕ-ի խորհրդատվական առաքելությունների բացման օգտին, «որոնք կաշխատեն տեղական կառավարությունների հետ պաշտպանական բարեփոխման եւ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերի շուրջ»: ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը բերել է Վրաստանի օրինակը, որը նախորդ տարվա դեկտեմբերից, երբ երկրում տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», «տպավորիչ առաջընթացի է հասել պաշտպանական բարեփոխումների ոլորտում»: Նրա խոսքերով, Վրաստանում ՆԱՏՕ-ի առաքելության առկայությունը թույլ կտա այդ երկրին իրականացնել հետագա քայլերն իր զինված ուժերի բարեփոխման ոլորտում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |