Վալերի Գործունյանի «Փարիզյան սուրճ» ընկերությունը դարձյալ պարտվել է վերաքննիչ դատարանում

Վալերի Գործունյանի «Փարիզյան սուրճ» ընկերությունը դարձյալ պարտվել է վերաքննիչ դատարանում

PanARMENIAN.Net - Հայտնի գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը և իր նախկին ամուսին Վազգեն Ասատրյանի միջև շարունակվում է պայքարը «Ֆրանսիական սուրճ» ապրանքային նշանի սեփականության համար:

Վալերի-Աշխեն Գործունյանին պատկանող «Փարիզյան սուրճ ֆակտորի» ՍՊԸ-ն գրանցել էր Վազգեն Ասատրյանին պատկանող «Ֆրանսիական սուրճ» ՍՊԸ-ի ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշան` փորձելով օգտագործել այդ անվանումը սուրճի արտադրության մեջ: Առաջին ատյանի դատարանում այդ գրանցումը անվավեր էր ճանաչվել և հաստատվել էր «Ֆրանսիական սուրճ» անվանման նկատմամբ Վազգեն Ասատրյանի ընկերության իրավունքները:

Վալերի-Աշխեն Գործունյանի ընկերությունը դիմել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան վիճարկելով իր դեմ կայացված վճիռը: Երեկ վերաքննիչ դատարանը մերժեց Փարիզյան սուրճ ընկերության վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը որով Ֆրանսիական սուրճ ՍՊԸ-ի հայցով անվավեր էր ճանաչվել «Փարիզյան սուրճ ընկերության կողմից կատարված «ֆրանսիական սուրճ» ապրանքային նշանի գրանցումը:

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Վալերի-Աշխեն Գործունյանի անձի նկատմամաբ և նրա նախկինում արված որոշ հրապարակային հայտարարությունները Վազգեն Ասատրյանի ընկերությանը երկու ատյաններում ներկայացրած DEFENSE իրավաբանական ընկերության փաստաբանները, մեկնաբանելով իրենց հաղթանակը նշում են, որ վեճը բացառապես օրենսդրական և տնտեսական խնդիրների հարթության մեջ է, և չի կարելի դատական այս վեճը դիտարկել քաղաքական կամ նախկին ամուսինների անձնական կոնֆլիկտների համատեքստում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---