97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Կաննի կինոփառատոն` 3-րդ օր, 2-րդ դուբլ. Շոն Պեննի ցենզուրայից դուրս մաստեր-կլասը և մադագասկարցիները կարմիր գորգի վրա (վիդեո)

Կաննի կինոփառատոն` 3-րդ օր, 2-րդ դուբլ. Շոն Պեննի ցենզուրայից դուրս մաստեր-կլասը և մադագասկարցիները կարմիր գորգի վրա

PanARMENIAN.Net - Շարունակելով Կաննի կինոփառատոնի 3-րդ մրցութային օրվա մասին կարճ պատմությունը, երբ ցուցադրվեցին իտալացի Մատտեո Գարրոնեի «Ռեալիթի» և ավստրիացի Ուլրիխ Զայդլի «Դրախտ. սեր» ֆիլմերը, որոշեցինք մի փոքր պատմել նաև այդ օրվա ոչ մրցութային որշ իրադարձությունների մասին: Եվ այսպես.

Լավ նպատակներով…

Մայիսի 18-ին Կաննում անցկացվեց էլիտար բարեգործական երեկո` «Հաիթի. Դիմականդես Կաննում», որի նախաձեռնողներն էին երկու դիզայներ ընկերներ Ջորջիո Արմանին և հոլիվուդյան աստղ Շոն Պեննը: Նման նախաձեռնությամբ նախատեսվում էր միջոցներ հավաքել Հաիթի երկրաշարժից տուժածներին օգնելու համար: Թեև երկրաշարժը տեղի է ունեցել 2 տարի առաջ, սակայն փոքրիկ կղզին դեռ չի վերականգնել դրա հետևանքները:

Աստղային միջոցառումը տեղի է ունեցել 3 բարեգործական ասոցիացիաներին աջակցելու համար: Մեկը կոչվում է «Դերասաններ հանուն խաղաղության և արդարության», երկրորդը` մոդել Պետրա Նեմցովայի «Երջանիկ սրտեր» հիմնադրամն է, իսկ երրորդը` հենց Շոն Պեննի J/P Human Relief Organization ասոցիացիան է: Բոլոր երեք կազմակերպություններն էլ զբաղվում են Հաիթիին օգնելով:

Ի դեպ երկու ընկերները` Արմանին և Պեննը, ծրագրում են մի շարք միջոցառումներ իրականացնել Փարիզում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում:

Նախքան ճաշը կայացած մամլո ասուլիսի ժամանակ Շոն Պեննը, ով այս տարվա փետրվարին դարձել է հատուկ հանձնարարություններով Հաիթիի դեսպան, կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային օգնել Հաիթիի վերընտրված նախագահ Միշել Մարտելլիին լուծել կղզու անօթևանների հարցը:

Երերկոն իսկապես էլիտար էր, եթե հաշվի առնենք, որ համաձայն որոշ տվյալների, 12 անձի համար նախատեսված սեղանն արժեր 70 հազար եվրո: Սակայն, ամենայն հավանականությամբ, այն այդքան արժեր: 12 անձի համար նախատեսված սեղանի գլխավոր բոնուսը Պոլ Ալլենի զբոսանավի վրա կայանալիք after party-ի հրավերն էր:

Երեկոյի կարգախոսը ըստ Պեննի. «Չկա գումար, չկա սեքս»

Բացի աստղերին միավորած լուրջ պատճառից, ինչպես ասում են, երեկոն բավականին ուրախ է անցել: Հյուրերին զվարճացնում էին Հաիթիի ազգային պարերով և թատերականացաված գործողություններով և սովորեցնում էին նվագել Հաիթիի երաժշտական գործիքները:

Իսկ Շոն Պեննը, հանդես գալով երեկոյի ընթացքում, առանձնապես չամաչելով իր արտահայտություններից, կոչ է արել ներկա գտնվող կանանց իրենց տղամարդկանց ասել. «Ես քեզ հետ այսօր չեմ քնի, գրողը տանի, եթե դու չեկ դուրս չգրես»: Հետո նա խոստովանել է, որ նման անկեղծությունը կապված էր օգտագործված խմիչքի հետ հետ:

Սակայն, ըստ երևույթին, դերասանի չափից ավելի հուզական խոսքն իր դերն է ունեցել. հյուրերը 1.3 մլն եվրոի գումար են նվիրաբերել:

Իսկ ոչ պակաս էլիտար աճուրդի ժամանակ, խաղարկվել են U2 խմբի համերգի VIP- տեղեր, դեպի Հաիթի 3 ուղեգրեր` Պեննի ուղեկցությամբ, նկարիչ Շեպարդ Ֆեյրիի դիմանկարներ և Մոնակոյի արքայազն Ալբերտի հետ հանդիպման հրավեր:

Մադագասկար Կաննում

3-րդ օրը կազմակերպիչները որոշեցին ուրախացնել փառատոնի մասնակիցներին` «Մադագասկար 3» մուլտֆիլմի 3D ցուցադրության շնորհանդեսով: Հավանաբար, հենց այդ նախագծի մասնակիցները ցանականում էին զվարճանալ, քանի որ պրեմյերային կարմիր գորգի վրայով անցել են աստղերի խմբերը: Բնականաբար, դրանք այն դերչասաններն էին, որոնք գլխավոր մադագասկարցիներին են ձայնավորել` Բեն Ստիլլերը, Ջադա Պինկետտ Սմիթը, Ջեսիկա Չեսթեյնը, Պազ Վեգանմ Դևիդ Շվիմմերը: Նախքան պրեմյերան կայացած մամլո ասուլիս ժամանակ Բեն Ստիլլերը խոստովանել է, որ գերագույն հաճույք է ստանում մուլտնախագծերից. «Ես արդեն վաղուց սիրում եմ այս սերիան: Առաջին փորձը դժվար էր, նախագիծն անծանոթ էր մեզ և չգիտեինք, թե այն ինչ արդյունք կունենար: Սակայն, երբ վերջապես տեսանք արդյունքը, այնպիսի հիացմունք ապրեցինք, որ միանգամից սկսեցինք երկրորդ նախագծի վրա աշխատել: Ի վերջո, դա վերածվեց անընդհատ գործընթացի: Եվ ամեն անգամ աշխատելն ավելի ու ավելի ուրախ է դառնում»,-Ստիլլերին մեջբերում է «Սպլետնիկը»:

Աֆրիկայն կրկես Եվրոպայում

Ընթերցողները, հավանաբար, մուլֆիլմի 3-րդ մասը չեն տեսել, ուստի հակիրճ ներկայացնենք այն: Ըստ մուլտֆիլմի սյուժեի, Ալեքս առյուծը, զեբր Մարթին և գետաձի Գլորիան միանում են թափառող կրկեսին` հույս ունենալով վերադառնալ Նյու Յորք: Եվրոպայում նրանց համար թաքնվելն ավելի բարդ է, և մի քանի օր էլ չի անցնում, երբ նրանք հայտնվում են կենտրոնական հետախուզությունում: Նրանց հետևում է ոստիկանությունը, իսկ սովորականա բնակիչները սարսափով փախչում են` տեսնելով «վայրի կենդանիներին»: Եվ, այնուամենայնիվ, մադագասկարցիներն, ինչպես միշտ, գտնում են բարդ իրավիճակից դուրս գալու ելքը. քանի որ Եվրոպայում վայրի կենդանիները կարող են ճանապարհորդել միայն կրկեսի հետ, ուրեմն, ժամանակն է բացելու սեփական կրկեսը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
31  19.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 3
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---