Տեր Շմավոն. Եկեղեցականների շարքերում համասեռամոլության երևույթը բացառվում է

Տեր Շմավոն. Եկեղեցականների շարքերում համասեռամոլության երևույթը բացառվում է

PanARMENIAN.Net - Հայաստանում համասեռականնությունը պաշտպանողները հիմնականում Երևանում ծնված, սակայն արտասահմանում ապրած հայերն են և արտասահմանյան կազմակերպություններից ֆինանսավորում ստացողները։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին հոգեբույժ Սամվել Խուդոյանը։

Հանդիպմանը ներկա Տեր Շմավոնի քահանա Ղևոնդյանն ասաց, որ եկեղեցին դատապարտում է համասեռականության երևույթի քարոզումը և օգնության ձեռք մեկնում համասեռամոլներին:

Հոգեբույժ Սամվել Սուքիասյանի համոզմամբ էլ, որքան քիչ լինի այդ ուղղությամբ քարոզչությունն, այնքան, լավ։

«Ինչքան կարևորում ենք` ավելի են թռփոշանում, իսկ եթե անտեսենք` չի լինի», -ասաց նա`, հավելելով, որ հոմոսեքսուալիստներին պետք է ընդունել որպես «ուրիշներ» և չպայքարել նրանց դեմ, քանի որ որքան խնդիրը մատնացույց արվի` այնքան այն ավելի կսրվի:

PanARMENIAN-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների շրջանում տարածված է համասեռամոլությունը` Տեր Շմավոնն ասաց, որ այդպիսի երևույթը բացառվում է:

«Եթե մարդ ապրում է առողջ հոգևոր մթնոլորտում` նման բան բացառվում է»,- ասաց Տեր Շմավոնը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---