Կոալիցիայի ստեղծման հարցում պարզություն կմտցվի մայիսի 24-ից հետո

Կոալիցիայի ստեղծման հարցում պարզություն կմտցվի մայիսի 24-ից հետո

PanARMENIAN.Net - Կոալիցիայի ստեղծման հարցում պարզություն կմտցվի մայիսի 24-ից հետո: Այս մասին լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանը, կոչ անելով նրանց մի փոքր սպասել (մայիսի 24-ին պետք է տեղի ունենա ՀՀԿ գործկոմի նիստը):

Լրագրողների այն հարցին, թե հավաստի է արդյոք տեղեկատվությունը, որ նոր խորհրդարանում նա կզբաղեցնի փոխխոսնակի պաշտոնը, Նիկոյանը ժպիտով ասել է, թե «լրագրողները արդեն շատերին են «նշանակել» այս կամ այն պաշտոնին և նախագահին մնում է միայն դե-յուրե հաստատել լրագրողների դե-ֆակտո արված նշանակումները»:

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---