ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիա կստեղծեն, գտնում է Արամ Սարգսյանը![]() 23 մայիսի 2012 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստանի» միջև կոալիցիա կձևավորվի, թեև կարող է լինել նաև որևէ այլ անվան տակ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նրա խոսքով` այժմ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, իբր, գոյություն ունեցող ինտրիգը տրամաբանական չէ, և կողմերը «մի քիչ խորշելով», բայց կձևավորեն: Նա նկատել է նաև, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» չմտնի խորհրդարանի մեջ, ապա մի շարք դժվարությունների առջև կկանգնի: Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ- ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար: Նրա կարծիքով` կոալիցիան նպատակ է հետապնդում լուծելու ինչպես 2013թ. նախագահական ընտրությունների խնդիրը, այնպես էլ երկրում կայունության խնդիրը: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,05 %-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,20 % ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,10 %: Նոր խորհրդարան են մտել նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,79 % և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,73 %, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,49 %: ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |