Ինովացիոն նախարարություն ստեղծելու նախաձեռնության կողմնակիցների թիվն աճում է![]() 23 մայիսի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող նախարարության ստեղծման հայտարարությանը միացել է Տելեբժշկության հայկական ասոցիացիան և Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը: Ավելի վաղ միացել էին նաև Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը և Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան։ «Հայաստանյան տեխնոլոգիական ոլորտը համախմբվում է այս հարցի շուրջ, քանի որ ակնկալում է Հայաստանը վերականգնել որպես բարձր տեխնոլոգիական երկիր, իսկ մեկ միասնական կառավարման մարմին` նախարարություն, ունենալը հնարավորություն կտա ապահովել երկրի միջազգային վարկը՝ որպես տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություն հռչակած պետություն»,- ԻՏՁՄ–ի տարածած հաղորդագրության համաձայն ասել է Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանը: Իսկ Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանի կարծիքով էլ ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կնպաստի պետական կառավարման, պաշտպանության, կրթության, առողջապահության, անվտանգության, ինչպես նաև տնտեսության այլ բնագավառներում տեխնոլոգիական առաջնահերթությունների բացահայտմանը, իսկ միասնական և հետևողական կառավարումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մայիսի 11–ին հանդես էր եկել Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին և նորընտիր ազգային ժողովին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |