Հայաստանում ՀԿԵ-ի ներդրումները 2012թ կկազմեն 13.5 մլրդ դրամ

Հայաստանում ՀԿԵ-ի ներդրումները 2012թ կկազմեն 13.5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2012թ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Հայաստանում մոտ 13.5 մլրդ դրամ է ներդնում: Այս մասին մայիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հայկական երկաթուղիների գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: «Ներդրումների ավելի քան 90 տոկոսը կուղղվի ենթակառույցի վերականգնմնաը, մասնավորապես` ճանապարհների, էլեկտրաապահովման համակարգերի և այլնի վերանորոգմանը»:

Հայաստանում 3 տարվա աշխատանքների ընթացքում ՀԿԵ-ն երկաթուղային ոնթակառույցում ներդրել է ավելի քան 72.1 մլն դրամ: Արդեն իսկ վերանորոգվել է 160 կմ ճանապարհ, փոխվել է ավելի քան 260 հազար փայտե, ավելի քան 7.7 հազար երկաթբետոնե կոճղ:

Կոնցեսիոն վճարների ծավալը 2009-ին կազմել է 250 մլն դրամ, 2010-ին` 269 մլն, իսկ 2001-ին` 328.6 մլն դրամ:

Անդրադառնալով ՀԿԵ-ի սոցիալական բաղկացուցչին, ընկերության ղեկավարը ընդգծել է, որ աշխատողների աշխատավարձը ավելացել է և այսօրվա դրությամբ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը: Երկաթուղու աշխատողների միջին ամսական աշխատավարձը 2012թ առաջին եռամսյակի արդյունքում կազմում է 157 087 դրամ, ինչը 14.5 տոկոսով բարձր է 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Վիկտոր Ռեբեցը նաև հատուկ ուշադրություն է դարձրել ՀԿԵ-ի համար մասնագետների պատրաստմանը:

Մասնավորապես, ըստ նրա, ընկերությունը համագործակցում է Հայաստանի ԲՈւՀ-երի հետ: Ներկայումս մրցույթ է հայտարարվել 2012թ հայկական դպրոցների շրջանավարտների շրջանում` Ռուսաստանում երկաթուղային ԲՈւհ-երում սովորելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---