Ծիրանի բերքն այս տարի չի զիջի նախորդ տարվա ցուցանիշին

Ծիրանի բերքն այս տարի չի զիջի նախորդ տարվա ցուցանիշին

PanARMENIAN.Net - Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը սպասում է, որ Հայաստանում ծիրանի բերքատվությունը կլինի այնքան, որքան նախորդ տարի: «Մեր տվյալներով, Արարատում կլինի մոտ 25 հազար, Արմավիրում` 10-12 հազար տոննա: Ինչպես և անցած տարի այդ ցուցանիշը կարող է կազմել 50 հազար տոննա»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ինչ վերաբերում է գնին, ապա նա հավելել է, որ գները ևս կմնան նախորդ տարվա մակարդակում:

Սակայն Հրաչյա Բերբերյանին անհանգստացնում է ծիրանի սնկային հիվանդությունը, որը կարող է սրվել հորդառատ անձրևների պատճառով, որոնք վերջին երկու շաբաթների ընթացքում հաճախակի են Հայաստանում:

Ընդհանուր առմամբ մասնագետն ակնկալում է մրգերի և բանջարեղենի լավ բերք, եթե գյուղացիները դրանք ճիշտ մշակեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---