Հայաստնի և Հունգարիայի տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական հարաբերություններին![]() 25 մայիսի 2012 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շանդոր Սաբոյը: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-հունգարական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և հատկապես վերջին տարիներին զգալի ակտիվություն է նկատվել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու գործում, ինչին նպաստել է նաև 2009թ. ՀՀ նախագահի Հունգարիա կատարած պետական այցը: Զրուցակիցների համոզմամբ, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները դեռևս զիջում են քաղաքական հարաբերություններին, որոնք զարգացնելու համար լավ հնարավորություններ և մեծ ներուժ կա: Դեսպան Շանդոր Սաբոյը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի հնարավորը այդ ներուժն առավելագույնս օգտագործելու և երկկողմ տնտեսական կապերն ակտիվացնելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության զարգացմանը:- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |