Փորձագետ. Պուտինի իշխանության գալն ու ԵվրոՀՀՊ-ն կսաստկացնեն ՌԴ և ԱՄՆ դիմակայությունը նաև Հարավային Կովկասում

Փորձագետ. Պուտինի իշխանության գալն ու ԵվրոՀՀՊ-ն կսաստկացնեն ՌԴ և ԱՄՆ դիմակայությունը նաև Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ցույց տվեց, որ դաշինքը չի ձգտում փոխարինել կամ ետին պլան մղել ԵԱՀԿ ՄԽ-ին ղարաբաղյան կարգավորման հարցում, սակայն, հավելել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել Հարավային Կովկասում:

Դա կախված է 2014թ. զորքերն Աֆղանստանից դուրս բերելու հետ, ինչը թույլ կտա կենտրոնանալ Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի վրա: Մյուս կողմից, Պուտինի իշխանության գալը Ռուսաստանում արդեն նախանշեց Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի և նրա մոտեցումների կոշտացումը առանձին հարցերում, մասնավորապես, ԱՄՆ հետ հարաբերություններում, ինչն իր հերթին կհանգեցնի մրցակցության ուժեղացմանն աշխարհի տարբեր մասերում, այդ թվում Հարավային Կովկասում:

Ըստ փորձագետի, ՆԱՏՕ-ն ապագայում ևս ոչ մի գրավոր երաշխիք չի տա Ռուսաստանին առ այն, որ ՀՀՊ համակարգն ուղղված չէ ՌԴ դեմ: Սաֆրաստյանը հայտարարել է, որ կասկած չունի, որ այդ համակարգը ծավալվում է հենց Ռուսաստանի դեմ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---