«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնան նույն օրը

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնան նույն օրը

PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում կլինի մայիսի 28-ին: «Երջանիկ պատահականությամբ, նույն օրը Մոսկվայից Հայաստան կվերադառնա նաև Ռոբերտ Քոչարյանը: Փորձագիտական շրջանակները ոչ միայն չեն բացառում, որ նրանք հանդիպել են Բելառուսում Լուկաշենկոյի քավորությամբ, այլև գտնում են, որ Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի այցերը Բելառուս և Ռուսաստան սիմվոլիկ «մետկաներ» էին, որով Ռուսաստանին ցանկանում էին հասկացնել, թե ով է իրենց իրական բարեկամը Հայաստանում, որ, ի տարբերություն Տիգրան և Սերժ Սարգսյանների, ցանկանում է Լուկաշենկոյի հետ հավասար մտնել Եվրասիական միություն: Ինչն էլ կարծես թե գնահատվել է Ռուսաստանի կողմից՝ թույլ տալով լքել կոալիցիան: Իսկ թե ինչ երաշխիքներ է տվել սեփական օլիգարխ Խոդորկովսկուն արդեն տասը տարի բանտում պահող Ռուսաստանի ղեկավարը հայաստանյան ֆավորիտին, աղբյուրները լռում են»,- գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---