Աշտարակում 32–ամյա տղամարդը 18 կով է հափշտակվել

Աշտարակում  32–ամյա տղամարդը 18 կով է հափշտակվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության Աշտարակի բաժնում երեկ ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի տարածքում, «Տառեր» հուշարձանի մոտ, անհայտ անձը գտնվելով ոչ սթափ վիճակում՝ կանգնեցրել է ընկերություններից մեկին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի երկու ավտոմեքենաները, փայտով հարվածել վարորդներին, սպառնացել, ապա բացահայտ հափշտակել է մեքենաների մեջ բեռնված 18 գլուխ խոշոր եղջերավոր տոհմային կովերը` պատճառելով մոտ 13.000.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 32–ամյա Գարսևան Կարապետյանը, որը բաժին բերման ենթարկվելու ժամանակ բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ: Հափշտակված կովերը հայտնաբերված են: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---