«Ժողովուրդ». Չինացի լրագրողին արգելել են նկարել Սերժ Սարգսյանին

«Ժողովուրդ». Չինացի լրագրողին արգելել են նկարել Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Սարդարապատում: Թերթը տեղեկացել է, որ այնտեղ կայացած տոնակատարության ժամանակ Չինաստանից ժամանած լրագրողը փորձել է լուսանկարել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: «Սակայն Սարգսյանի թիկնազորը ֆոտոլրագրողին արգելել է լուսանկարել: Երբ չինացի լրագրողը փորձել է պարզել պատճառը, վերջինիս ասել են. «Ընկեր, չի թույլատրվում ու վերջ»: Միջադեպին խառնվել են նաև Սերժ Սարգսյանի լրատվության բաժնի աշխատակիցները: Լրագրողը նշել է, որ բավականին կարևոր լրատվական գործակալություն է ներկայացնում` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Ինչո՞ւ եք արգելում, հաց է ուտում իր հայրենակիցների հետ, դա բնական է, նրա մարդկային կերպար է, իմ երկրում դա արգելված չէ լուսանկարել: Ընդհակառակը, նախագահն ուրախ կլինի, որ իրեն այդ պահին լուսանկարեն»,-վրդովված նշել է լրագրողը: Սակայն մինչև վերջ նրան համառորեն արգելել են լուսանկարել Սերժ Սարգսյանին»,- գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---