Գայանե Առուստամյան. Հայաստանում հաստատվել է փողի իշխանություն

Գայանե Առուստամյան. Հայաստանում հաստատվել է փողի իշխանություն

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն անցան բացահայտ խախտումների ու «առևտրի» մթնոլորտում և բնակչության մեծ մասը համաձայնվեց վաճառել իր ձայնը ընտրակաշառքի դիմաց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանն, ասելով որ իր անձնական կարծիքն է հայտնում: « Հայաստանում հաստատվել է փողի իշխանություն, միակ արժեքը հիմա փողն է, որը վերահսկում է ամեն ինչ, այդ թվում նաև բնակչության ճնշող մեծամասնության կամքը»,-հայտարարել է նա:

Առուստամյանը հավելել է, որ նման պայմաններում ապագան մղձավանջային է լինելու:

Ընդ որում ՀԱԿ ներկայացուցիչը չկարողացավ հստակ պատասխանել, թե նման պայմաններում Կոնգրեսն ինչպես է պայքարելու գործող իշխանությունների դեմ՝ բերելով միայն հակաֆաշիստների օրինակը Գերմանիայում, որոնք պայքարում էին անկախ ամեն ինչից:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. .. . Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5:

 Ուշագրավ
---