Մ.ՖՐԱԴԿՈՎ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է «ՄԻԱՑՆԵԼ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»13 հուլիսի 2004 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Ռուսաստանը մեծ ներուժ ունեն տնտեսական կապերի զարգացման եւ ապրանքաշրջանառության ծավալի աճի համար: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը` Հայաստանի կառավարության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով եւ այսօր կազմում է 200 մլն դոլար: Ընդսմին Ֆրադկովը նշել է լրացուցիչ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը չօգտագործված հնարավորությունները միացնելու համար, քանզի դա դեռեւս սահման չէ: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության առաջնային ուղղություններից նա առանձնանշել է փոխգործակցությունը էներգետիկայի եւ գազի ոլորտներում, բարձր տեխնոլոգիաներում, ինչպես նաեւ ռազմատեխնիկական բնագավառում: Նշենք, որ Ա.Մարգարյանը որպես վարչապետ առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում Ռուսաստանում: «Մենք շատ են ցանկանում, որպեսզի այն ռուս-հայկական կապերի կարեւոր ուղենիշ դառնա»,- ընդգծել է Ֆրադկովը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |