Արարատի մարզում ակնային հետազոտություն է անցել 8800 մարդ

Արարատի մարզում ակնային հետազոտություն է անցել 8800 մարդ

PanARMENIAN.Net - Ավարտին է մոտեցել Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի շրջանակներում 6600 մեծահասակներ և 2200 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 900 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Orange ընկերության լրատվական ծառայությունից` աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ), տրամադրվել է 3500 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել են 480 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, 546 երեխաների համար Արարատի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:

Բժշկական խմբերն աշխատել են Մասիսի, Արտաշատի, Արարատի շրջաններում: Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ին ակտիվորեն աջակցել են նաև տեղի ակնաբույժները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---