Ոսկեհատի աշակերտները ավտոկանգառ են կառուցել գյուղի համար

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի աշակերտները տեղի համայնքի բնակիչների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ այսօր նշել են իրենց համայնքի նորակառույց ավտոբուսային կանգառի բացման արարողությունը: Այդ կանգառը կառուցվել է Ոսկեհատի դպրոցի աշակերտների ջանքերով, որոնք ընդգրկված են ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրում: Կրթական ծրագիրն իրականացվում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից հանրապետության ավելի քան 100 դպրոցներում:

«Ես անչափ ոգևորված եմ տեսնելով, թե ինչպես են Ոսկեհատի երիտասարդներն ակտիվորեն մասնակցում համայնքի բարելավման ծրագրերին: Նրանք անկասկած Հայաստանի ապագա առաջնորդներն են», - նշել է Կոնան Պեյսենը ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական զարգացման բաժնի տնօրեն:

Ծրագրի շնորհիվ աշակերտներն ուսումնասիրել են ազատ շուկայական համակարգի սկզբունքները և գործարար ընկերություններ հիմնելու միջոցով հնարավորություն են ունեցել ձեռք բերած գիտելիքները կիրառել իրական կյանքումª կատարելով շուկայական հետազոտություն, արտադրելով և շուկայահանելով ապրանք կամ ծառայություն: Աշակերտները միաժամանակ ծանոթացել են նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը և իրենց գործարար շահույթից մասհանում են կատարել համայնքային ծրագրեր իրակակացնելու նպատակով:

Իրենց բարեգործական հանրային առաքելություններն իրականացնելու նպատակով աշակերտները հիմնել են հասարակական կազմակերպություն, և այդպիսով հնարավորություն են ձեռք բերել իրականացնելու նախատեսած համայնքային ծրագրերը: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը ներկայացրած բավականին հաջող դրամաշնորհային առաջարկի շնորհիվ ծրագրի մասնակիցներին շնորհվել է 115 000 ՀՀ դրամ գումարի չափով մրցանակ: Այդ միջոցներով , ինչպես նաև Ոսկեհատի գյուղապետի և համայնքի բնակիչների աջակցության շնորհիվ աշակերտները կանգառի համար նախատեսված տարածքը մաքրել են աղբից, կառուցել են կանգառի քարե շինությունը և կանաչապատել են կանգառի հարակից տարածքը:

Ոսկեհատի աշակերտները ավտոկանգառ են կառուցել գյուղի համար

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---