Նոր արագաչափեր և տեսախցիկներ են տեղադրվել Երևանի փողոցներում

Նոր արագաչափեր և տեսախցիկներ են տեղադրվել Երևանի փողոցներում

PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, 2012 թվականի հունիսի 2-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում.

Աբովյան փողոց - Մոսկովյան փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց - Բեյրութի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց - Իտալիայի փողոց, Տիգրան Մեծի պողոտա - Քրիստափորի փողոց, Կոմիտասի պողոտա - Տիգրանյան փողոց, Կիևյան փողոց - Օրբելի փողոց, Ազատության պողոտա - Թբիլիսյան խճուղի, Սեբաստիա փողոց - Րաֆֆու փողոց, Բագրատունյաց պողոտա - Արտաշիսյան փողոց, Պարույր Սևակի փողոց - Ռուբինյանց փողոց:

Ավելի վաղ տեսախցիկները տեղադրվել էին Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան- Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց- Գարեգին Նժդեհ փողոցների խոչմերուկներում:

Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան, Դավիթաշենի կամրջի վրա, Եղվարդի և Աշտարակի խճուղիներում, Արցախի, Դավիթ Բեկի, Քոչինյան, Ռուբինյանց, Բաբաջանյան, Շիրակի փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապահին (Երևան մուտք գործող ուղղության վրա):

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---