«168 ժամ». «ՀայՌուսգազարդի» կառավարումը կարող է անցնել ռուսներին

«168 ժամ». «ՀայՌուսգազարդի» կառավարումը կարող է անցնել ռուսներին

PanARMENIAN.Net - «168 ժամը» գրում է, որ Հայաստանի խոշորագույն հարկատու հանդիսացող «ՀայՌուսգազարդ» ընկերությունը երեկվա դրությամբ չէր հրապարակել նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը: «Մինչդեռ այդ ընկերությանը կառավարության տրամադրած լիցենզիայի պայմանների համաձայն, «ՀայՌուսգազարդը» պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը, մամուլում հրապարակել նախորդ տարվա իր ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը: Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում նախատեսված են տույժեր նախազգուշացումից մինչև լիցենզիայից զրկում: Ընկերության մամուլի ծառայությունից երեկ մեր թղթակցին ասել են, թե չգիտեն` երբ կհրապարակվի հաշվետվությունը: Հաշվի առնելով այն տեղեկությունները, որ շրջանառվում են «ՀայՌուսգազարդի» ապագայի վերաբերյալ, հաշվետվության հրապարակումը հազիվ թե պայմանավորված է տեխնիկական անփութությամբ: Բանն այն է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ` այս ընկերությունն աշխատում է հսկայական վնասներով, ինչի պատճառով, ըստ հավաստի տեղեկությունների, «Գազպրոմը» քննարկում է «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը գնելու հարցը: Եթե դա իրականություն դառնա, ապա «ՀայՌուսգազարդի» կառավարումը ևս կանցնի ռուսներին»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---