Աստանայում տեղի է ունեցել Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համաժողովը

Աստանայում տեղի է ունեցել Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համաժողովը

PanARMENIAN.Net - Մայիսի 30-31-ը Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ Աստանայում գումարվել էր Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների Դ համաժողովը` «Խաղաղությունն ու համերաշխությունը` որպես մարդկության ընտրություն» խորագրով:

Համաժողովի ընթացքում քննարկվել են «Կրոնական առաջնորդների դերը կայուն զարգացման գործում», «Կրոնը և կինը. հոգևոր արժեքները և ժամանակակից մարտահրավերները», «Կրոնը և երիտասարդությունը» և այլ թեմաներ:

Կաթողիկոսարանից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ժողովին Նաթան արքեպիսկոպոսի կողմից ներկայացվել է նաև Ամենայն Հայոց Հայրապետի ողջույնի խոսքը համաժողովի մասնակիցներին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---