ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ԳԱԶՊՐՈՄԻ» ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ20 հուլիսի 2004 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ռուսաստանյան «Գազպրոմ» ԲԲԸ-ի պատվիրակությունը` վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովի գլխավորությամբ Երեւանում քննարկել են Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի գազամատակարարման ընթացիկ վիճակը, ինչպես նաեւ հեռանկարային ծրագրերն այդ ոլորտում: Ռ.Քոչարյանը բավարարվածություն է հայտնել «Գազպրոմի» հետ հանրապետության համագործակցության ներկայիս մակարդակի առնչությամբ: Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Ռյազանովը տեղեկացրել է, որ Իրան-Հայաստան գազամուղի շինարարության համար անհրաժեշտ է 140 մլն դոլար: Դրանք կարող են լինել կամ պետական վարկեր, կամ էլ «Գազպրոմի» միջոցները: Հիշեցնենք, որ 2004 թվականի մայիսի 13-ին Հայաստանն ու Իրանը ստորագրել են Հայաստանին 20 տարի ժամկետով գազի մատակարարման պայմանագիր: Այդ ժամանակահատվածում հանրապետություն Իրանից կմատակարարվի 36 մլրդ խորանարդ մետր գազ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է |