Արթուր Բաղդասարյանն ու Ֆիլիպ Լեֆորը քննարկել են արցախյան հիմնախնդիրը![]() 1 հունիսի 2012 - 19:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ԱԱԽ-ից` hանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է խաղաղ ճանապարհով հիմնախնդրի լուծման ընթացքի շարունակականության ապահովման կարևորությունը: Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանն այս հարաբերությունների համատեքստում շարունակելու է հանդես գալ կառուցողական դիրքերից: Կողմերը կարևորել են տարբեր մակարդակներում շփումները և երկխոսությունը տարածաշրջանի երկրների միջև, ինչն առավել արդյունավետ ընթացք կհաղորդի առկա հիմնախնդիրների լուծմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային այլ խնդիրներին և միջազգային իրադրությանն առնչվող հարցերի շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |