Ֆիլիպ Լեֆոր. Միջադեպերը շփման գծում ղարաբաղյան հակամարտության «կրակին յուղ են լցնում»

Ֆիլիպ Լեֆոր. Միջադեպերը շփման գծում ղարաբաղյան հակամարտության «կրակին յուղ են լցնում»

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը մեկնաբանել է հրադադարի ռեժիմի խախտումներն ու ադրբեջանական կողմի սադրանքները շփման գծում` հայտնելով, որ այդ հարցը ԵԱՀԿ պատասխանատվության տակ է: Այդ մասին նա հայտնել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի, փորձագետների և բուհի ուսանողների հետ հանդիպմանը:

Ընդ որում նա նկատել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծում միջադեպերի հետաքննության մասին:

Լեֆորն ընդգծել է, որ դիպուկահարների կրակոցներից մարդկանց մահը ողբերգություն է, և որ «նման միջադեպերը կրակին յուղ են լցնում»: Նա նշել է, որ Եվրամիությունը, հաշվի առնելով Վրաստանում բանակցությունների փորձը, փորձում է աջակցել իրադրության բարելավմանը: Լեֆորը նկատել է նաև, որ այժմ ԵԱՀԿ-ում նախագահում է Իռլանդիան, որը բարդ հակամարտության կարգավորման փորձ ունի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---