ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին 20 տարվա ընթացքում Հայաստանին ցուցաբերած օգնության համար

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին 20 տարվա ընթացքում Հայաստանին ցուցաբերած օգնության համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դըրբինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` նախագահը կարևորել է ԱՄՆ Սենատում Հայաստանի բարեկամների գործունեությունը և ընդգծել, որ այդ սենատորների աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում, նպաստել տարածաշրջանում կայունության պահպանմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական զգալի օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին, ինչի համար Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ժողովրդին, կառավարությանն ու օրենսդիրներին: Նախագահը երախտագիտություն է հայտնել նաև անձամբ սենատոր Ռիչարդ Դըրբինին, ով եղել է 2007թ. մարտին Սենատում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի համահեղինակը, Սենատում հայ ժողովրդի հետ կապված խնդիրների հանդեպ մշտական ուշադրության համար:

Նախագահը և ԱՄՆ սենատորը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային արդի խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---