2 հունիսի 2012 - 11:44 AMT
«168 ժամ». ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն նախագահի մեկ միասնական թեկնածուո՞վ հանդես կգան

«168 ժամ»–ը գրում է, որ իրենց տեղեկություններով մայիսի 6–ի ընտրություններից հետո կոալիցիա կազմելու ՀՀԿ և ԲՀԿ ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ–ն նախագահական ընտրություններում կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը, փոխարենը, դրանից հետո, վերջապես կստանա վարչապետի պաշտոնը։

«Այսինքն` նախագահական ընտրություններից հետո կկազմվի կոլաիցիոն կառավարություն` արդեն ԲՀԿ–ի գլխավորությամբ։ Արդյոք Ս.Սարգսյանն ու Գ. Ծառուկյանը նման պայմանավորվածություն ձեռք բերե՞լ են։ Այս հարցին ի պատասխան` երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակայնը ասել է. «Ճիշտն ասած, ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, նման խնդիր չի էլ քննարկվում այսօր»,–գրում է օրաթերթը։