Խոսրով Հարությունյանը չի մեկնաբանում ապագա կառավարության կազմը, ընդ որում, նա գոհ է ներկայիս կազմից![]() 2 հունիսի 2012 - 12:27 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական միության» նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի մեկնաբանում ապագա կառավարության կազմը, որն այսօր քննարկվելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի և Գործադիր մարմնի նիստում: Ընդ որում, նա դրական գնահատական է տվել ներկայիս կառավարությանը, որը «ստեղծված իրավիճակում ադեկվատ էր գործում»: Այս համատեքստում Խոսրով Հարությունյանը ուշադրություն է դարձրել նրան, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում այս կառավարության գործունեության մասին պետք է դատել ոչ թե ըստ նվաճած արդյունքների, այլ ըստ նվազագույն կորուստների: Ինչ վերաբերում է ԲՀԿ նախարարների, մասնավորապես` քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի և առողջապահության նախարար Հարություն Քուշքյանի, կառավարության կազմում ընդգրկվելուն, ապա Խոսրով Հարությունյանի կարծիքով, նոր կառավարությունում, նրանք, հավանաբար, չեն լինի: Ընդ որում, նա չի բացառել, որ նրանք կարող են չմնալ որպես ԲՀԿ ներկայացուցիչներ, այլ որպես իրենց ոլորտի ներկայացուցիչներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |