Քոֆի Աննան. Սիրիան գլորվում է դեպի քաղաքացիական պատերազմ

Քոֆի Աննան. Սիրիան գլորվում է դեպի քաղաքացիական պատերազմ

PanARMENIAN.Net - Սիրիական հիմնախնդրի կարգավորման գծով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը զգուշացնում է, որ Սիրիան «գլորվում է դեպի քաղաքացիական պատերազմ»: Վտանգն այն բանի, որ «տոտալ պատերազմի ուրվականը» կարող է իրականություն դառնալ, աճում է օրեցօր, նշել է նա` ելույթ ունենալով Քաթարի մայրաքաղաք Դոհայում Սիրիայի վերաբերյալ ԱՊԼ նախարարական խորհրդակցության ժամանակ:

Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի նախագահ Բուրհան Գալյունն իր հերթին հայտնել է, որ ինքը «կողջուներ արաբական երկրների ռազմական միջամտությունը Սիրիային, քանի որ այն կարող է վերջ դնել նախագահ Բաշար Ասադի զորքերի հարձակումներին ապստամբների և խաղաղ քաղաքացիների վրա»:

Արտաքին սիրիական ընդդիմության ղեկավարը բացասաբար է արտահայտվել Ռուսաստանի մասին` մատնանշելով, որ օժանդակելով Ասադին` նա «ավելի շատ խնդրի, քան դրա լուծման մասն է դարձել»: «Եթե Մոսկվան համոզի Ասադին հեռանալ, նա լուծման մասը կդառնա»,- հավելել է նա:

Արաբական երկրների ԱԳ նախարարները հավաքվել են Քաթարի մայրաքաղաքում, որպեսզի քննարկեն վերջին իրադարձությունները Սիրիայում, այդ թվում Էլ Հուոլա բնակավայրում տեղ գտած ողբերգությունը, որին զոհ է գնացել ավելի քան 100 խաղաղ քաղաքացի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---