Թուրք լրագրողը դատապարտում է ադրբեջանական դիվերսիան շփման գծում![]() 4 հունիսի 2012 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Bursaport.com թուրքական ինտերնետ-պորտալի լրագրող Զաֆար Ուփսարը մեկնաբանել է ադրբեջանական ուժերի այսօրվա դիվերսիան հայ-ադրբեջանական սահմանին: «Ես այսօր առավոտյան իմացա այդ հարձակման մասին, որ խախտվել է հրադադարը: Ես գտնում եմ, որ դա սխալ է, և ոչ միայն եթե դա արվեր Ադրբեջանի կողմից, այլև Հայաստանի»,- հայտնել է նա Երևանում «ԶԼՄ-ների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» կլոր սեղանի բացմանը: Հունիսի 4-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը, ևս 5 հոգի վիրավոր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |