Միասնական քննություններին այս տարի մասնկացում են նաև մասնավոր բուհերը

Միասնական քննություններին այս տարի մասնկացում են նաև մասնավոր բուհերը

PanARMENIAN.Net - Այս տարի միասնական քննություններին, ի տարբերություն նախորդ տարվա, կմասնակցեն բոլոր հայաստանյան բուհերը` և´ մասնավոր, և´ պետական: Միասնական քննություններին չեն մասնակցի միայն Հայաստանում գտնվող արտասահմանյան բուհերի մասնաճյուղերը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը:

Բուհի ռեկտորը նշեց, որ այս տարի մեծացել է հետաքրքրությունը ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի նկատմամբ. «Օրինակ ԵՊՀ-ում իրավագիտական ֆակուլտետից հետո հայտերի ընդունման քանակով երկրորդ տեղում է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը»։

Արթուր Աղաբաբյանն ասաց, որ արդեն սկսվել են ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը, լինելու է նաև քննությունների երկրորդ փուլը, որը նախատեսված է այն շրջանավարտների համար, ովքեր մինչև փետրվարի 5-ը չեն ներկայացրել դիմումը կամ բանակից են գալու ու մի շարք այլ դեպքերում: Նրանք դիմումները կարող են ներկայացնել հունիսի 24 –ից հուլիսի 1-ը: Քննությունների օրերը դեռևս նշանակվցած չեն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---