Արմավիրի հինգ գյուղերում հնարավոր կլինի կանխել բերքի կորուստը կարկուտից

Արմավիրի հինգ գյուղերում  հնարավոր կլինի կանխել բերքի կորուստը կարկուտից

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն այս տարվա ընթացքում 45 միլիոն դրամի սոցիալական ներդրումներ է իրականացրել` Արմավիրի Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Նոր Արտամետ և Արգինա գյուղերում ութ միավոր «Զենիթ» հակակարկտային կայանի արտադրման և տեղակայման համար:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, հակակարկտային կայանի կառավարումն իրականացվում է ավտոմատ կերպով` բջջային հեռախոսից` GSM շարժական կապի միջոցով կիրառելով SMS հաղորդագրություններ: Վերջինիս տեխնիկական ապահովումը իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կապի միջոցներով, ընդ որում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հակակարկտային կայանների համար սահմանվել է կապի հատուկ սակագին: Կայանի ինքնավար աշխատանքն ապահովելու համար օգտագործվել է արևային էլեկտրասնուցման համակարգ:

2008-ից 2010 թթ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ծրագրի իրականացման համար հատկացրել է 120 միլիոն դրամ, իսկ միայն 2012-ին` 45 միլիոն դրամ: Գյուղական համայնքներում 4 տարում ընդհանուր առմամբ 165 միլիոն ՀՀ դրամ գումարի ներդրումների միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է օգնել նվազագույնի հասցնել բերքի կորուստը և ապագայում գյուղացիների` կայուն զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Հինգ գյուղում մոտ 90 տոկոս արդյունավետությամբ գործող հակակարկտային կայանների տեղադրման շնորհիվ ընդամենը մեկ տարվա ընթացքում Արմավիրի մարզում այժմ հնարավոր կլինի պաշտպանել 800 հեկտար մշակված հողատարածք: «Զենիթ» հակակարկտային կայանները մշակվել և արտադրվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմից` մտավոր և արդյունաբերական տեղական ռեսուրսների կիրառմամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---