«Ժողովուրդ». Սուրեն Խաչատրյանը վաճառում է իրեն պատկանող հանքը. այն գնելու ցանկություն է հայտնել Սիլվա Համբարձումյանը![]() 6 հունիսի 2012 - 10:23 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանումվաճառել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից։ «Խաչատրյանը նույնիսկ իր շրջապատում հայտարարել է, որ վաճառում է հանքը։ Տեղեկացանք, որ այն գնելու ցանկություն է հայտնել հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը երդվել է ոչ մի դեպքում ոչինչ չվաճառել։ Մարզպետի միակ հույսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է, սակայն վերջինս չի արձագանքել մարզպետին, քանի որ այս օրերին հերթական բուժհետազոտությունն է անցնում արտերկրում։ Տեղեկության իսկությունը ճշտելու համար փորձեցինք զրուցել տիկին Համբարձումյանի հետ, սակայն վերջինս օրեր շարունակ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ Սուրեն Խաչատրյանի հեռախոսն էլ անհասանելի է»,–գրում է թերթը։ Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |