Շահան Քանդահարյան. Երևանում ԱՄՆ պետքարտուղարը որևէ նոր բան չի ասել

Շահան Քանդահարյան. Երևանում ԱՄՆ պետքարտուղարը որևէ նոր բան չի ասել

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Երևան այցի ընթացքում կատարած հայտարարությունները կարելի է դիտարկել երկու հիմնական ուղղություններով, PanARMENIAN.Net ին հաղորդել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Հայ-թուրքական հարաբերությունների առումով «գնդակը թուրքական դաշտում» գտնվելու մասին Քլինթոնի հայտարարությունը կարելի է ասել օրինաչափ է այն իմաստով, որ առաջին անգամը չէ, որ պաշտոնական Վաշինգտոնը խոսում է հարաբերությունները առանց նախապայմանի ծավալելու անհրաժեշտության մասին: «Այս առումով, ԱՄՆ պետքարտուղարը որևէ նոր բան չի ասել»,-նկատել է նա:

«Նույնը վերաբերում է Քլինթոնի այն խոսքերին, որ Արցախյան հիմնահարցը լուծելիս անթուլատրելի է ուժի կիրառումը, ապա դա դասական շեշտադրում է, որ սիրում են անել դիվանագետները: Խնդիրը այս դեպքում հետևյալն է. ԱՄՆ-ի պետքարտուղարը ասել է, որ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ` Միացհալ Նահանգները հանձնառու է աշխատել բոլոր կողմերի հետ` առաջ տանող ճանապարհ գտնելու համար: Այս դեպքում Քլինթոնը ինչպե՞ս է համաձայնեցնում իր հայտարարությունը պետքարտուղարության զեկույցի այն բաժնի հետ, որտեղ խոսվում էր «Հայաստանի օգնությամբ հայ անջատողականների Լեռնային Ղարաբաղի և յոթը տարածքներ զբաղեցնելու» մասին: Այս հակասության պարզաբանումը մինչ այժմ չի կատարել պետքարտուղարության որևէ ներկայացուցիչ, այդ թվում` պետքարտուղար Քլինթոնը»,-ընդգծել է Շահան Քանդահարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---