ՎՐԱՍՏԱՆԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ` ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՎ28 հուլիսի 2004 - 23:39 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս քննարկվում է Վրաստան իրանական գազի առաքման երկու տարբերակ` Հայաստանով կամ Ադրբեջանով: Այդ մասին, ըստ «Իրան.ռու»-ի հաղորդագրության, հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը: Աղբյուրի համաձայն, Ադրբեջանի տարածքով իրանական գազի առաքման համար կպահանջվի շուրջ 2 մլն դոլար, որոնք անհրաժեշտ են արդեն գործող գազատարի վերանորոգման համար: Մինչդեռ, գազի տարանցումը կառուցվող Իրան-Հայաստան գազատարով ավելի քիչ ծախսեր կպահանջի: Վրաց պաշտոնյաի կարծիքով, գազի առաքումները Իրանից, ամենայն հավանականությամբ, կսկսվեն 2005 թվականի առաջին ամիսներին: Ընդ որում նա նշել է, որ այդ առաքումները կիրականացվեն միայն բացառիկ դեպքերում` Ռուսաստանից գազի առաքումների կրճատման կամ դադարեցման պայմաններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |