Facebook-ն իր գործընկերների հետ կզբաղվի DNS վիրուսով օգտատերերի վարակման հետևանքների վերացմամբ![]() 6 հունիսի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը միացել է տեղեկատվական անվտանգության փորձագետների կոնսորցիումին, որը զբաղվում է DNS Changer վիրուսով ինտերնետի օգտատերերի վարակման հետևանքների վերացմամբ: Այդ վիրուսը օգտատերերին վերուղարկում է կիբերխարդախների կայքեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Facebook-ի մամլո ծառայությանը: «Facebook-ը մշտապես աշխատում է վնասակար ԾԱ-ից իր օգտատերերի պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ: Արդիական սպառնալիքներից մեկը, որի դեմ մենք պայքարում ենք, կոչվում է DNS Changer»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Բացի Facebook-ից կոնսորցիումի մեջ մտնում են Trend Micro հակավիրուսային ընկերությունը, At&T և Verizon ամերիկյան տելեկոմ-օպերատորները, Comcast և Time Warner Cable & RoadRunner ընկերությունները, ինչպես նաև մի շարք կորպորացիաներ և հասարակական կազմակերպություններ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |