Հովիկ Աբրահամյանը պատրաստակամ է առավելագույնս նպաստելու հայ-չինական հարաբերությունների զարգացմանը![]() 6 հունիսի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ`Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին փոխանցել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի շնորհավորական ուղերձը` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Դեսպանի համոզմամբ` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին ավելի կամրապնդվեն և կզարգանան հայ-չինական հարաբերությունները, կակտիվանա միջխորհրդարանական գործակցությունը: Դեսպանը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը և ԱԺ նախագահին հայ-չինական 20-ամյա հարաբերությունների մասին պատմող գիրք է նվիրել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: «Հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը նպաստում են Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության ամրապնդմանն ու երկու հասարակությունների միջև շփումների ակտիվացմանը»,-ասալ է ԱԺ նախագահը: Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել` առավելագույնս նպաստելու հայ-չինական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |